Շվեդիայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի է ունեցել խոսքի ազատությանը նվիրված ակցիա
Շվեդիայում Իսրայելի դեսպանատան մոտ խոսքի ազատությունը խորհրդանշող ցույց են անցկացրել, սակայն ոստիկանների համաձայնությամբ Տորայի ու Աստվածաշնչի այրումը չի կայացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Նշվում է, որ դեսպանատան մոտ հավաքվել էր հիսուն մարդ, որոնց մեծ մասը լրագրողներ էին։ Միջոցառման կազմակերպիչը բացել է պայուսակը և հանել կրակայրիչը։ Նա դիմել է լրագրողներին և շվեդերեն ասել. «Ես մուսուլման եմ և ոչինչ չեմ այրի»։
Դրանից հետո 30-ամյա տղամարդը կրակայրիչը գցել է գետնին, հանել Ղուրանը ու ցույց տվել բոլորին։ Նա վանկարկել է, որ խոսքի ազատությունը չի նշանակում սուրբ գրքերը ոչնչացնելու թույլտվություն, և կոչ է արել հարգել բոլոր կրոնները և ապրել խաղաղության մեջ։
Ակցիայի համար իր դիմումում տղամարդը գրել է, որ սա պատասխան է հունիսի 28-ին Ստոկհոլմի մզկիթի մոտ մահմեդական սուրբ գրքի այրմանը և «խոսքի ազատության նպատակով խորհրդանշական հավաք է»։
Հարակից հրապարակումներ`
- Ղուրանի այրումը սպառնալիքի տակ է դրել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
- Հռոմի պապը վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից
- Իրանում երկու հոգու մահապատժի են ենթարկել Ղուրանն այրելու և աթեիզմ քարոզելու համար
- Շվեդ ակտիվիստ Պալուդանը մտադիր է նորից Ղուրան այրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան