Ջեյմս Քեմերոնը հայտնել է՝ ֆիլմ չի նկարահանի «Տիտան» սուզանավի ողբերգության մասին
Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հերքել է տեղեկությունը, թե իբր պատրաստվում է ֆիլմ նկարահանել խորտակված «Տիտան» սուզանավի մասին։ Այս մասին հայտնում է Twitter-ի նրա էջը։
«Ես սովորաբար չեմ արձագանքում ԶԼՄ-ների վիրավորական լուրերին, բայց հիմա ստիպված եմ: Ես ներգրավված չեմ OceanGate-ի մասին ֆիլմի բանակցություններում և չեմ էլ լինի»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է հաղորդագրության մեջ։
The Sun թերթը նախօրեին, հղում անելով սեփական աղբյուրին, գրել էր, որ Քեմերոնը, ով «Տիտանիկի» նկարահանումների համար 30 անգամ սուզվել է այն վայրը, որտեղ խորտակվել էր նավը, կարող է ֆիլմ նկարահանել «Տիտան» սուզանվի ողբերգության մասին։ Նշվել է, որ ռեժիսորին կտրամադրվի բավարար ժամանակ և գումար ողբերգությունն ուսումնասիրելու համար։ Բացի այդ, նշվել է, որ պրոդյուսերները ցանկանում են գլխավոր դերերում տեսնել դերասաններ Մեթ Դեյմոնին և Կումայլ Նանջիանիին։
Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:
Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Նրանք բոլորը համարվում են մահացած։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է «Տիտան» սուզանավի պայթյունի հնարավոր պատճառը
- «Տիտան» սուզանավի կործանման վայրում հայտնաբերվել են «ենթադրյալ մարդկային մնացորդներ»
- Times. Կործանված «Տիտան» բատիսկաֆի տերը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հայտնի հաճախորդներ միանան արշավախմբին
- Կանադան հետաքննություն է սկսել «Տիտան» բաթիսկաֆի հետ կապված դեպքով
- «Տիտան» բատիսկաֆի կործանման պատճառ կարող էր լինել կորպուսի թերությունը
- OceanGate. Ատլանտայն օվկիանոսում անհետացած «Տիտան» բաթիսկաֆի բոլոր 5 ուղևորները մահացել են
- «Տիտանիկ»-ի կործանման վայրում զբոսաշրջիկներով սուզանավ է անհետացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է