Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկ
Սաուդյան Արաբիայի Ալ-Նասրի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է 2023 թվականի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկ։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ըստ Forbes-ի, 38-ամյա հարձակվողը 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 1-ը վաստակել է 136 միլիոն դոլար:
Գազետա.ռու-ի փոխանցմամբ, այս գումարը ներառում է աշխատավարձը, մրցանակային գումարը, պայմանագրով նախատեսված բոնուսային վճարումները, ինչպես նաև կոմերցիոն միջոցառումներին մասնակցելու համար ստացված ֆինանսները։
Նախորդ տարի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին էր ճանաչվել տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ 130 մլն դոլար արդյունքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է