Ստեղծված իրավիճակում ամենամեղավորը Հայաստանի իշխանությունն է և վարչապետը. Ռուբեն Վարդանյան
«Ստեղծված իրավիճակում ամենամեղավորը Հայստանի իշխանությունն է և վարչապետը, որոնք ընդունել են Արցախն Ադրբեջանի կազմում և ստեղծել այս ողջ իրավիճակը»,- ուղիղ եթերում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Այս իրավիճակում, որ մենք գտնվում ենք, համազգային շարժման ղեկավարը պետք է լինի մեր ղեկավարը՝ նախագահը և գլխավոր հրամանատրը։ Նա երեկ հրապարակում էր, բայց ուղիղ պետք է խոսի ժողովրդի հետ՝ որպես առաջին դեմք:
Որպես առաջին դեպք, պարոն նախագահ, դուք պետք է վերականգնեք կապը ժողովրդի հետ։ Դա դժվար է, ես գիտեմ, բայց դա շատ կարևոր է, որովհետև եթե մենք խոսում ենք, որ սա կազմակերպված է եղել պետության կողմից, դուք եք պետության ղեկավարը, և ուրիշ ձև չի կարող լինել:
Ես գիտեմ, որ դուք չեք ուզում խոսել հրապարակից այս պատերազմից հետո, բայց մենք եկել ենք արդեն այն իրավիճակին, որ ձեր ուղիղ կապը ժողովրդի հետ շատ կարևոր է:
Երկրորդը՝ մենք ճիշտ պահանջներ ենք դրել ռուս խաղաղապահների դիմաց, Կարմիր Խաչի և միջազգային տարբեր կազմակերպությունների առաջ, բայց մենք չենք խոսել ամենակարևոր կողմի մասին, որն ամենամեղավորն է այս իրավիճակում ստեղծված՝ դա Հայաստանի իշխանությունն է և վարչապետը, որոնք ընդունել են Արցախն Ադրբեջանի կազմում և դրանով ստեղծել այս ամբողջ դժվարություններ և ստեղծել լուրջ խնդիրներ: Ընդունելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, դա բերելու է շատ ծանր ու մեծ քանակի դժվարությունների մեզ համար»,- ասաց Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Վերջին 7 ամիսներին ես չեմ տեսել իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս, բայց դա հերոսություն չէ
- Հայկական աշխարհը ոչ լիովին է հասկանում իրավիճակը և փորձում օգնել Արցախին. Ռուբեն Վարդանյան
- Վարդանյան. Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է
- Ռուբեն Վարդանյան. Համաձայն չենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ու աշխարհին պետք է լսելի դարձնենք մեր այս դիրքորոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան