Ռումինական ծերանոցներից ավելի քան 200 մարդ ստուգումներից հետո հայտնվել են հիվանդանոցներում
Ռումինիայի ծերանոցներից ավելի քան 200 տարեցներ հայտնվել են հիվանդանոցներում հաստատություններում անցկացված ստուգումներից հետո:«ՌԻԱ նովոստի»,-ն գրում է, որ յդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը ։
«Կոնստանտա, Դոլջ, Գորջ, Մարամուրես, Նեամտ, Սատու Մարե, Տելեորման, Տիմիս, Տուլչա և Վրանչա շրջաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կենտրոններից տեղափոխված 216 մարդկանցից 76-ը շտապ հոսպիտալացման կարիք ուներ, իսկ մնացածը՝ հոսպիտալացման, հետազոտման և բժշկական դիտարկման շրջանային հիվանդանոցների մասնագիտացված բաժանմունքներում:
Նախարարությունը հղում է անում մարզային առողջապահության վարչությունների տրամադրած տվյալներին։ Առողջապահության նախարարությունը մտադիր է մշտական բժշկական օգնություն ցուցաբերել «սարսափ կացարաններից» բոլոր տուժածներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակցի է արտաքսում
- Ռումինիան Թուրքիայից գնել է 18 միավոր «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ
- Բժիշկները պարզել են, թե ինչու են մարդիկ և կենդանիները ծերանալիս սկսում ավելի վատ լսել
- Կեմերովոյի ծերանոցում հրդեհի պատճառով 22 մարդ է զոհվել
- Ֆրանսիայում փղերի համար ծերանոց է բացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին