«Փաստ». ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում այս կամ այն ուժին պաշտպանելու հարց առհասարակ չի քննարկել
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում պաշտպանել այս կամ այն ուժին։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նախ ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, հայտնեց, որ կուսակցությունն առհասարակ նման հարց չի քննարկել։
Ինչ վերաբերում է որևէ թեկնածուի պաշտպանելու մասին շրջանառվող լուրերին՝ նա նշեց. «Եթե առաջադրելու լինի, ՀՀԿ-ն ինքը կառաջադրի, բայց ՀՀԿ-ն նման հարցեր չի քննարկում։ Այսօր Արցախը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, անձամբ ինձ առհասարակ հետաքրքիր չեն Երևանի ավագանու ընտրությունները։ Իմ օրակարգում երկու հարց կա՝ Արցախի, Հայաստանի հայկական լինելը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները նեղսրտած են Արցախից
- «Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
- «Փաստ». Եթե ՔՊ-ի իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի
- «Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը շատ թեժ է անցել
- «Հրապարակ». Արցախում կասկած չունեն, որ այս հակառուսականության ֆոնին է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան