Փարիզում և արվարձաններում մեկ գիշերվա ընթացքում գրանցվել է 62 հրկիզում
Փարիզի ոստիկանությունը հրկիզման 62 դեպք է գրանցել Ֆրանսիայի մայրաքաղաքում և նրա արվարձաններում հուլիսի 14-ի գիշերը, երբ երկրում նշվում է Բաստիլի գրավման օրը, բերման է ենթարկվել 53 մարդ: Շաբաթ օրը հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, որին անդրդարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ուրբաթից շաբաթ գիշերը բերման է ենթարկվել 53 մարդ: Ընդհանուր առմամբ գրանցվել է գույքի 62 հրկիզում»,-ասվում է հեռուստաալիքի կայքում։
Նշվում է, որ երկու դեպքում էլ ցուցանիշները զգալիորեն ցածր են նախորդ տարվա համեմատ։ Հեռոըստաալիքի նյութում ասվում է, որ ազգային տոնի օրը ձերբակալությունների թիվը նվազել է 80%-ով, իսկ հրկիզումները՝ 70%-ով։
Ավելի վաղ հեռուստաալիքը ՆԳՆ-ին հղումով հայտնել էր, որ Ֆրանսիայում հուլիսի 14-ի գիշերը 96 ձերբակալություն է իրականացվել, 255 մեքենա է հրկիզվել, 51 անգամ հրավառություն է կիրառվել իրավապահների դեմ։ Ոստիկաններից, ժանդարմներից ու հրշեջներից տուժել է յոթ մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել կլիմայի պահպանման համար բողոքող ակտիվիստների նկատմամաբ
- Փարիզում գնահատել են բողոքի ակցիաների հետևանքով կրած վնասը
- Փարիզում բախումներ են
- Փարիզում բարեփոխումների դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 217-ի
- Փարիզում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է