Ֆրանսիան և Հնդկաստանը Ուկրաինայի համար խաղաղության նոր ծրագիր են պատրաստում
Հնդկաստանն ու Ֆրանսիան ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր են մշակում, որը խիստ տարբերվում է ավելի վաղ առաջարկվածներից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նման բովանդակությամբ լուր է տարածել Le Monde թերթը։
«Ֆրանսիան Հնդկաստանին համարում է կարևոր գործընկեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների նոր պլան ստեղծելու համար»,-աղբյուրին մեջբերում է URA.ru-ն։
Հաղորդվում է, որ ուկրաինական հակամարտությունը եղել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի զրույցի հիմնական թեման, քանի որ այս իրավիճակը բարդացնում է Ֆրանսիայի և գլոբալ հարավի երկրների հարաբերությունները։
Ավելի վաղ Sputnik-ռադիոն գրել էր, որ Հնդկաստանը հայտարարել է Ուկրաինայի կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
- Մակրոնի նստավայր է ուղարկվել մարդու մատ. ԶԼՄ-ներ
- Այդ ցուցադրական քայլերն ուղղված են Ռուսաստանին կարգավորման գործընթացից հեռացնելուն.Զախարովան՝ Մակրոնի հայտարարության մասին
- Մակրոնը հայտարարել է երկրում ճգնաժամի ժամանակ սոցցանցերի անջատման հնարավորության մասին
- ԱԳՆ. Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը