Իրավունք 13:32 15/07/2023 Հայաստան

Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ գտնել շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են դատավորները

Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ)) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում.

Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև.

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վլադիմիր Վարդանյան)

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերս

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների

գլխավոր տնօրինության, բանակցությունների բաժնի ղեկավար

Վասիլիս Մարագոս ([email protected])

ՀՀ դատավորների միություն

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Դատավորների եվրոպական միության ներքոստորագրյալ խորհրդի անդամներս տեղեկացվել ենք անդամ միության՝ Հայաստանի դատավորների միության, ինչպես նաև՝ տեղական լրատվամիջոցների հաղորդումներից, տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար, դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները:

Դատավորները, որոնք կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ՝ ինչի հետևանքով պետությունը տուգանվել է, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի գործել:

Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել է պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար: Նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության՝ դադարեցվել են նրանց լիազորությունները:

Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները:

Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ:

Դատավորների եվրոպական միության խորհուրդը հարկ է համարում կրկին հղում կատարել նամակին կից՝ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հայտարարությանը: Նշվածի հիման վրա Դատավորների եվրոպական միության նախագահական խորհուրդը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին՝ միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը:

Համաձայն կայուն նախադեպային պրակտիկայի՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը ևս պետք է կիրառելի լինի դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի նկատմամբ, երբ, մասնավորապես, դրանց արդյունքը կարող է հանգեցնել դատավորների լիազորությունների դադարեցման: Թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն , և թե՛ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ, CCJE) պարտավորեցնում են նման դեպքերի քննությունն իրականացնել  անկախ մարմնի կողմից՝ պահպանելով արդար դատաքննության իրավունքը:

Արդար դատաքննության իրավունքը ներառում է՝ պաշտպանության և կողմերի հավասարություն, մրցակցության իրավունք, նյութերի ու ապացույցների հասանելիության իրավունք, դրանց ծանոթանալու ու պաշտպանությունը պատրաստելու ողջամիտ ժամկետ ունենալու իրավունք, վարույթին ներկա գտնվելու (լսված լինելու) իրավունք, ներկայացուցչի, փաստաբանի միջոցով ներկայացված լինելու իրավունք, կայացվող որոշումների պատճառաբանվածություն, դռնբաց դատավարություն (առնվազն, եթե հակառակը չի պահանջում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորը), պատշաճ՝ օրենքի հիման վրա ստեղծված, դատարանի կողմից գործի քննության և դատարանի մատչելիության իրավունք:

Խնդրահարույց էր դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է[4]։

Ենթադրյալ կարգապահական խախտումների բովանդակության առումով երկու սկզբունք անվիճարկելի հստակ և առանցքային են.

Առաջին՝ դատավորները ինչպես մյուս անձինք  ունեն ազատ խոսքի իրավունք։

Երկրորդ՝ սահմանափակումները թույլատրելի են, եթե այդպիսիք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդական հասարակությունում։ Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։ Ավելին՝ այն կարող է դիտվել որպես պարտականություն։

Միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ–ը վերանայումների արդյունքում ներպետական դատարանների կողմից կայացրած որոշումներով մարդու հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել և պետության համար պարտավորություններ են սահմանվել, ապա դա ինքնին չի նշանակում, թե դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատավորի սխալը, թերացումը (դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը) ենթակա է ապացուցման։

Օրենքի մեկնաբանությունը, փաստերի կամ ապացույցների բավարարության գնահատումը, բացառությամբ դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքերի, չպետք է անվերապահ առաջացնի կարգապահական պատասխանատվություն:

Վերոհիշյալ զեկույցների պնդումների համաձայն՝ այդ չափանիշները մեծամասամբ անտեսվել են։

Դատավորների եվրոպական միության անունից ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անվերապահորեն հետևել վերոհիշյալ եվրոպական չափանիշներին՝ դրանց ոգուն ու նպատակին, և գտնել արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են հիշյալ դատավորները:

Դիմում ենք նաև Եվրոպայի Խորհրդի իրավասու մարմիններին իրականացնել իրավիճակի մոնիթորինգ, որը ամեն դեպքում անվերապահորեն կատարելու է Դատավորների եվրոպական միությունը:

Դատավորների եվրոպական միությունը պատրաստակամ է ըստ ձեր պահանջի տրամադրել ցանկացած լրացուցիչ պարզաբանում և աջակցություն:

Հարգանքով՝

(Ստորագրել են.)

Դատավորների միջազգային միության առաջին փոխնախագահ,

Դատավորների եվրոպական միության նախագահ  Դուրո Սեսա

Դատավորների միջազգային միության փոխնախագահ Միկայել Շյոբերգ

Դատավորների միջազգային միության փոխնախագահ Զաբինա Մատեյկա

Առդիր՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախության վրա ազդեցություն ունեցող մարտահրավերների վերաբերյալ Դատավորների եվրոպական միության հայտարարությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Կենտրոնում պահվում են ավելի քան 125 000 արվեստի նմուշներ և 1,4 միլիոն փաստաթուղթ:
Աղբյուր` Panorama.am
16:40
Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը. ԱՆ
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության...
Աղբյուր` Panorama.am
16:05
Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
16:01
Կառավարությունը գաղտնի է պահում, Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա այցի ընթացքում ուղեցկող պատվիրակություն չի ձևավորվել, նրան ուղեկցել են ՊՊԾ և արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am
15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}