Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,- նշում են կառավարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
- Բրյուսելում կայանում է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
- Երևի նամակը փոխանցելիս լավ ծաղրել են Արայիկ Հարությունյանին, նաև Արցախի սովալլուկ մեր հայրենակիցներին. քաղաքագետ
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
- Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը
- Ալիևը բանակցությունների բրյուսելյան ձևաչափն արդյունավետ է գնահատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան