Քաղաքագետ. ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվածը, իհարկե, ճշմարտություն է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվածը, իհարկե, ճշմարտություն է։ Բայց ամբողջ ճշմարտությունը չէ։ Որովհետև Մոսկվան, օրինակ, որևէ կերպ չի բացատրում, թե ինչու է ինքը «հարգանքով մոտենում» Փաշինյանի իշխանության՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշմանը, բայց նույնքան հարգանքով չէր վերաբերվում Ս. Սարգսյանի՝ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու» դիրքորոշմանը։
Գիտեք, հե՞շտ է խուսափել պատասխանատվությունից ու դրա համար մեղավորներ կարգել Փաշինյանի պես դավաճաններին։ Իսկ պատասխանատվություն ստեղծված վիճակի համար Ռուսաստանը, անշուշտ, կրում է։ Ընդ որում, դա առավելապես հենց իրենց իսկ ապագային վերաբերող պատասխանատվություն է։ Ռուսաստանում դա շատերն են հասկանում։ Բայց այդ երկրի իշխանության մի շարք օղակներ շարունակում են գլուխն ավազի մեջ պահել և «չնկատել» ետևից մոտեցող Թուրքիային…
Ի դեպ, ռուսական քաղաքական վերնախավի և նրանց կամակատարների շրջանում մոդայիկ է քննադատել Սերժ Սարգսյանին՝ Լավրովի պլանը մերժելու և Մոսկվայի երաշխիքներին չհավատալու համար։ Դե թող հիմա պատասխանեն՝ այդ ինչի՞ն պիտի վստահեր Սարգսյասնը։ ՌԴ նախագահի ստորագրությա՞նը։ Թե բա՝ Նիկոլի հայտարարությունները իրավիճակ են փոխել...
Արևմուտքի ու մասնավորապես ԵՄ-ի մասին խոսելն էլ ավելորդ է։ Չնայած, արդարության համար պետք է ասել, որ դրանք գոնե անկեղծ են՝ բաց ասում են, որ Արցախը պետք է Ադրբեջանին հանձնել ու դառնալ թուրքի հարճը։ Իրենց սեքսուալ ակտիվ Թուրքիա է պետք։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ռուս քաղաքական էլիտաների գլուխն ավազի մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Մոսկվան «կանաչ լույս» է տալիս Աբրբեջանին
- Ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում
- Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան