Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում
Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։
Ակբա բանկից մանրամասնում են, որ վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։
Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝
• Նվազագույն գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
• Առավելագույն գումար՝ 16.000.000 ՀՀ դրամ
• Ժամկետը՝ 120 ամիս
• Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%
Սուբսիդավորման պայմաններն են՝
• Մայր գումարի գծով սուբսիդավորում - ամսական ոչ ավել քան 277.000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում՝ 16,000,000 ՀՀ դրամ,
• Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում - 13%, ամսական ոչ ավել, քան 203,000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։
Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
- Ակբա բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը
- Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
- «DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
- Fitch-ը բարձրացրել Է Ակբա բանկի վարկանիշը
- Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
- Ակբա բանկ. Կտեղաբաշխվեն 5 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր
- Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով
- Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել
- 2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին