Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել. Գայա Արզումանյան
«Մենք հայրենիք ենք կորցնում։ Ես ոչ մի բան չեմ ակնկալում, այլ պինդ ասում եմ՝ Արցախն արցախցունն է, այդ տան դուռը պետք է բացվի, որ ես գնամ իմ հայրենիք, իմ ծնողին գրկեմ, համբուրեմ, ասեմ՝ բարև պապ, մամ։ Դա իմն է»,- Երևանում ՌԴ դեսպանատան ակցիայի ժամանակ ասաց արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը։
Նա նշեց, որ հիմա այստեղ պետք է միլիոնավոր մարդիկ կանգնած լինեին իրենց տան, հողի համար։
«Եթե ես կարողանամ որպես մի անձ բացեմ Լաչինի միջանցքը, շուտվանից այն բաց կլիներ։ Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել, որ լավ տղա լինեի, կարող է մի քիչ այլ ձև վարվեի այս ամենին, այս ամենը այլ ձև կտեսնեի»,- ասաց երգչուհին։
Նա ցավով արձանագրում է, որ մեր երեխաների թափած արյան համար մենք այսօր չենք կարողանում պատասխան տանք մեր թշնամուն։
«Ինչ- որ մեկը որոշել է, գալ, այնտեղ ինչ-որ բան դնի, նստի, մենք էլ սուս ու փուս նայենք, ասենք՝ լավ եք արել, շատացրեք, փակեք, տեսնենք մեր հայրենակիցները ո՞նց են ցեղասպանության ենթարկվում։ Արցախում բնակվողները Հայաստանից սպասում են՝ միշտ իրար կողք լինել, հայը հայի կողքը պետք է միշտ կանգնած լինի։ Առանց Արցախ չկա Հայաստան։ Ինձ չի թվում, որ մենք կարող ենք այդպես ապրել»,- ասաց Գայա Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ում են պետք պլակատային կարգախոսները, երբ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
- Այս իշխանություններն Արցախն Ադրբեջանին բռնակցելու ծրագիրն անում են մի քանի քայլով. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին