Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է գյուղերից մեկում անհայտ հիվանդության մասին
Եգիպտական լրատվամիջոցները հաղորդում են Կահիրեի հարավում գտնվող Քենա գավառի Էլ Ալիկաթ գյուղի բնակիչների շրջանում անհայտ հիվանդության մասին, երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բժշկական խմբեր է ուղարկել դեպքի վայր՝ հիվանդներից և շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Cairo24 պորտալը և մի շարք այլ եգիպտական լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին, որ Էլ Ալիկաթ գյուղում մոտ 200 մարդ վարակվել է առեղծվածային հիվանդությամբ, որի ախտանիշներից են մարմնի բարձր ջերմաստիճանը, ցավերը, գլխացավերը և հոգնածությունը։ Լրատվամիջոցներում ենթադրություններ հայտնվեցին, որ տեղի ունեցածը կարող է լինել դենգե տենդի բռնկում։
«Կանխարգելիչ և բուժիչ բժշկության և համաճարակաբանական հսկողության խմբեր են ուղարկվել՝ ուսումնասիրելու տեղեկատվությունը և հիվանդներից և շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար»,- ասված է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նմանատիպ ախտանիշներ դրսևորվել են բարձր ջերմությամբ, ոսկրային ցավերով և հոգնածությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում գրանցվել է Ղրիմի-Կոնգո տենդի ութ դեպք
- Անասնաբույժները Վրաստանի հայ բնակչության շրջանում ուումնասիրել են հեմոռագիկ տենդի դեպքերի բացահայտման ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան