Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
«Այն ծուղակ չէ, այլ ուղղակի պնդում է, թե Արցախը ոչ թե Ադրբեջանի կազմի մեջ է, այլ նրա անքակտելի մասն է, ահա սա է Շարլ Միշելն ուզում ապացուցել»,-ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախի օպերատիվ շտաբի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայաստամի նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Շարլ Միշելի այն հայտարարությունը, թե հումանիտար օգնությունը կարող է նաև Ակնայի ճանապարհով մատակարարվել:
Ալավերդյանը հայտարարությունը համարեց սրիկայություն և բացատրեց. «Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար ասում է, որ Ադրբեջանն է տերը, ինքը կարող է օգտակար լինել և որևէ մարդասիրական աղետ չկա, ուղղակի կա արցախցիների կողի ընկած վիճակ, որ իրենք չեն ուզում արդեն իսկ իրենց պետությունից ստանան իրենց օգնությունը»:
ՀՀ նախկին միպը հայտնեց, որ ՄԱԿ-ը գերակա է ԵՄ-ի հանդեպ և ակցիայի մասնակիցները հենց ՄԱԿ-ից են պահանջում իրականացնել արցախցիների բոլոր պահանջները, որոնցից մեկը չճանաչված պետությունն է և հիշեցրեց, որ աշխարհում այսօր կա 50-ից ավել չճանաչված պետություն և արցախցիները ևս կարող են այն ունենալ:
Ալավերդյանը նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ գործ ունենալ այն տարածքների հետ, որոնց վրա ՀՀ-ի սուվերենությունը չի տարածվում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան