Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ավագյանի եղբայրը
44-օրյա պատերազմը Ավագյանների ընտանիքից խլեց միակ զավակին: Կարենը մի քանի ամիս էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը: Ընկերների հետ կռվեց և անմահացավ՝ հետմահու պարգևատրվելով արիության մեդալով:
Կարենի զոհվելուց որոշ ժամանակ անց Նելլի Ավագյանը հասկացավ. եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է կրկին մայրանալ: Հղիության հաստատումից հետո եկավ «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոն: Այսպես «Էրեբունի» ծննդատանը սկսվեց Նելիի երկար ճանապարհը: «Էրեբունի» ԲԿ -ից ասում ենեն, որ Հղիի հուզական վիճակը, ապրումները, առողջական որոշակի խնդիրները բժիշկներին անընդհատ ստիպում էին վերահսկել սպառնացող վիժման, վաղաժամ ծննդաբերության ռիսկերը: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի բժիշկների հետ հղիությունը հնարավոր եղավ հասցնել 36 շաբաթական ժամկետի, որից հետո ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը կատարեց կեսարյան հատումը: Փոքրիկը ծնվել է 3 կգ-ից մի փոքր ավելի քաշով, 47 սմ հասակով:
Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, ասում են՝ տանը Կարենի անունը նորից պետք է լսվի: Նելլի Ավագյանը երազում է. փոքրիկն իր հերոս եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի: Մի քանի օրական Կարենը ստիպել է, որ որդուն կորցրած մոր դեմքին ժպիտ հայտնվի, հիմա նրանք ապրելու թե հույս, թե ցանկություն ունեն:
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը` Լեոն
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Պետրոսյանի եղբայրը. «Սամվելս մնում է իր տեղում, բայց փոքրիկը շունչ է բերել մեր տուն»
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը
- Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Պավլիկ Մանուկյանի քույրը՝ Էմմին
- Ծնվել է ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի որդին
- Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը