Չալաբյան. Մենք հատեցինք անհրաժեշտ նվազագույն շեմի կեսը, սակայն բնավ մտադիր չենք բավարարվել ձեռք բերված տեմպով
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.
«Ինչպես շատերդ գիտեք, անցած շաբաթ մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը շարունակում էր թափ հավաքել, ընդարձակելով իր աշխարհագրությունը, ձեռք բերելով նորանոր աջակիցներ, և դառնալով անմիջական գործոն, որն արդեն սկսում է ազդել գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա:
Ստորագրահավաքի առաջին երկու շաբաթների արդյունքում, մենք հատեցինք անհրաժեշտ նվազագույն շեմի կեսը, սակայն բնավ մտադիր չենք բավարարվել ձեռք բերված տեմպով: Այդ նպատակով մենք շարունակում ենք ընդլայնել «Հայաքվե»-ի աշխարհագրությունը, ընդարձակում ենք մեր ներկայությունը լրատվամիջոցներում և հանրային վայրերում, ավելացնում ենք մարզային այցելությունների թիվը:
Բոլոր մեր այն աջակիցներին, որոնք արդեն միացել են «Հայաքվե»-ին, խնդրում ենք չբավարարվել այդքանով, և հորդորել ձեր մտերիմներին և ծանոթներին ևս միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը: Ովքեր որոշել են միանալ, բայց դեռ չեն հասցրել, խնդրում ենք չհապաղել և դա անել այս շաբաթ, ձեր ձայնը հիմա նոր թափ կհաղորդի այս նախաձեռնությանը, և իր հետևից կբերի նոր աջակիցներ: Եթե դուք դեռ երկմտում եք, ձեր մոտ դեռ կան հարցեր՝ մի վարանեք, բարձրաձայնեք դրանք, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած հարցի պատասխանել: Իսկ եթե դուք վստահ եք արդեն ձեր կատարած ընտրության մեջ, և ցանկանում եք նաև օգնել մեզ՝ մի վարանեք, կամավորագրվեք «Հայաքվե»-ին, միացեք մեր օր օրի աճող, հայրենատեր, ժրաջան և համերաշխ թիմին, դարձեք մեզանից մեկը, և առաջ տարեք մեր բոլորի «Հայաքվե»-ն:
Բոլորիս հզոր շաբաթ եմ ցանկանում, «Հայաքվե»-ի ոգով և Աստծո օգնությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- ՊԵԿ նախկին նախագահ. «Հայաքվե»-ն բացի քաղաքացիական ու քաղաքական նպատակներից ինձ համար շատ ավելի խորքային նշանակություն ունի
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
- Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
- Օնտարիո նահանգի Հայկական Միացյալ Խորհուրդն իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե»-ին
- Ահազանգ. Քիչ առաջ կրկին հարձակվել են Հայաքվեի Մարտունու ներկայացուցիչների վրա
- Չալաբյան. «Հայաքվե»-ի ստորագրահավաքը երեկ անսովոր թեժ էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան