Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթանում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպված Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիան։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք ձեռքներին պահել են շրջափակված Արցախում ապրող երեխաների, նրանց առօրյան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրված է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը»։
Երեխաները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, վերադարձնել իրենց հասակակցիների իրավունքները։ Նրանք ասում են՝ կարոտում են այնտեղ մնացած իրենց հարազատներին, ընկերներին, փորձում են ինչ-որ բան ուղարկել նրանց, սակայն չի ստացվում։
Գևորգը պատմեց, որ շատ է կարոտում իր տունը. «Հիշում եմ մեր դպրոցը, տունը, իմ ընկերներին, երբ բոլորով միասին խաղում էինք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ վերջ տալ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա. Արցախի պետնախարար
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Մոմավառություն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ Արցախում մահացած բալիկների հիշատակին
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Արցախում համաժողովրդական շարժման մասնակիցները երթով կգնան ԿԽՄԿ գրասենյակ, հետո՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Աբրահամյան. Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի
- Ծննդօգնությունը Արցախում՝ բլոկադայի պայմաններում