ՀՀ ԱԳՆ. Միջազգային դերակատարները պետք է հետևեն ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին
Այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց իր որոշումը Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ՄԻԵԴ-ը նույնպես հաստատեց իր որոշումը։ Թվիթերի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նա հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, վերահաստատել է 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված որոշումը։
«ՄԻԵԴ-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար։ Մյուս միջազգային դերակատարները պետք է հետևեն այս գծին»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան