Մերձդնեստրի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Խորժանին սպանել են
Մերձդնեստրի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հանրապետության կոմունիստական կուսակցության առաջնորդ Օլեգ Խորժանի դաժան սպանությԱՆ փաստով: «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովյան հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնի Telegram ալիքը։
Ավելի վաղ ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը հայտնել էր, որ սպանվել է Մերձդնեստրի կոմունիստական կուսակցության առաջնորդ Խորժանը։
«Երկուշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Խորժան Օլեգ Օլեգովիչի դին՝ բռնի մահվան նշաններով, հայտնաբերվել է բնակության վայրում՝ Սուկլեա գյուղի առանձնատանը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ից էլ նշել են, որ «դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը։
«Օլեգ Խորժանի դին կինը հայտնաբերել է սենյակներից մեկում՝ բաց սեյֆի կողքին, չհրկիզվող պահարանը դատարկ է»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Խորժանը հուլիսի 9-ին Մոլդովայի ոչ խորհրդարանական ընդդիմադիր «Քաղաքացիական կոնգրես» կուսակցության հետ ստորագրել է հռչակագիր Դնեստրի երկու ափերի բնակիչների իրավունքների և ազատությունների համար համերաշխության պայքարի մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն Մերձմոսկվայում անօդաչուների հարձակումը համարում է ահաբեկչություն
- Սանդուն հույս ունի, որ Մոլդովան կմտնի Եվրամիություն և կվերադարձնի Մերձդնեստրը
- Մերձդնեստրի արտգործնախարարը հորդորել է դե յուրե ճանաչել հանրապետության անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան