Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանատնից։
«Կ.Կացիտաձեն ՀՀ դեսպանին ներկայացրեց իր գլխավորած կառույցի գործունեության առանձնահատկություններն ու հիմնական ուղղությունները։ Փոխադարձ կարևորվեց Հայաստանի և Վրաստանի քննչական մարմինների միջև երկկողմ համագործակցության շարունակական խորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում