«Բերձորով Հայաստան-Արցախ կապի խզումը հայերին Արցախից ուղղակի դուրս մղելու մեթոդներից է»
«Արցախցին չի պատկերացնում իր ապագան բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են»,-Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցիներից մեկը։
Նա նշեց, որ բոլորը հասկանում են՝ Բերձորով Հայաստան-Արցախ կապի խզումը հայերին Արցախից ուղղակի դուրս մղելու մեթոդներից է։
«Ադրբեջանն, անշուշտ, ուզում է հայերից դատարկված Արցախ և եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով կամ հնարավոր բոլոր ուղիներով, անելանելի պայմաններ ստեղծելով արցախաբնակների համար, ինչն, ըստ էության, անում է։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահարել՝ Արցախն առանց հայերի ձեռք բերելու նպատակով։
Հետաքրքիր է՝ Ադրբեջանին իրենց անդամ համարող միջազգային կառուցները նույնպե՞ս նոր պատերազմ են ցանկանում, որևէ ձևով չեն սաստում կամ շոշափելի քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանի ռազմական իշխանությանը կանգնեցնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
- Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել. Գայա Արզումանյան
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները