Ում են պետք պլակատային կարգախոսները, երբ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները
«Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ փակ է Արցախի կյանքի ճանապարհը, հավաքվել ենք այսօր այստեղ միաբանված լինելու և մեր արդարացի կոչն ուղղելու՝ բացելու կյանքի ճանապարհը»,- Երևանում ՄԱԿ-ի գրասնյակի դիմաց ակցիային ասաց հոգևորականը։
Նա կոչ արեց. «120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում։ Եկել է միասնական լինելու, ոտքի կանգնելու ու մեր արդարացի պահանջը համայն աշխարհին ներկայացնելու պահը։
Արցախը եղել է, կա, պետք է լինի հայկական ու մենք ամեն մեկս՝ հայերս, պետք է պահանջատեր լինենք մեր հայրենիքին։
Երբեք հույսներս չկորցնենք, այլ համախմբվենք, լինենք միասնական։ Եկել է պահը»։
Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին՝ ՄԱԿ-ը նպատակադրվել է նվազեցել մանկական մահացության թիվը, մինչդեռ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները. «Ում են պետք պլակատային կարգախոսները։ Շրջափակված Արցախի անունից կոչ ենք անում միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հայտարարություններից, հորդորներից զատ գործնական քայլերով կանխել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը, իրավական պատժամիջոցներով գործի դնել Հագայի դատարանի որոշումներ»։
Ակցիայի մի քանի մասնակից մտան ՄԱԿ-հանձնելու նամակ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
- Խնդրում եմ վերջ տալ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա. Արցախի պետնախարար
- Արցախի ուսանողները չեն կարողանա Հայաստան գալ
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովրդի ուսերին թողնված բեռն ամեն օր ծանրանում է. Պետնախարար
- Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում՝ առ ոչինչ է. Արցախի պետնախարար
- Քանի դեռ նիկոլ կա, Արցախ ու Հայաստան չեն լինելու... Մետաքսե Հակոբյան
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
- Մայրը երեխաներին սնունդ բերելու նպատակով էր ոտքով գնացել Մարտակերտ. մանրամասներ 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքից
- Արցախում երեխաների ողբերգական մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին