Մեկ շաբաթում Ադրբեջանը Արցախում 4 անգամ խախտել է հրադադարը
Հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացել դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից։
Հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիքի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի և իր ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է այգեգործական աշխատանքները:
Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 3 կոբայն հունձ կատարելու ժամանակ, ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակավել բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:
Հուլիսի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, Ա. Մ.-ն (ծնված 1959թ.), «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
- Ադրբեջանը կրակել է Ասկերանի շրջանում գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ
- Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ
- Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև ականանետ և նռնականետ
- Ադրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները՝ սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումներն արդարացնելու նպատակ ունեն. ԱՀ ՊՆ
- Մեկ շաբաթում Ադրբեջանն Արցախում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը
- Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի մեկ խախտման դեպք
- Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան