Հայաստանը այն երկրների եռյակում է, որոնց քաղաքացիները 2023-ին ակտիվորեն այցելել են Վրաստան
Այս տարվա առաջին կիսամյակին Վրաստան է այցելել 2 860 117 իջազգային ճանապարհորդներ։ Այս մասին հայտնել են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունում։ Ըստ «Эхо Кавказа»-ի՝ ամենաշատը Վրաստան այցելել են Թուրքիայի քաղաքացիները, երկրորդ տեղում ռուսներն են, երրորդում՝ Հայաստանի քաղաքացիները։
Հունվար-հունիսին Վրաստան այցելությունների թվով 10 երկրներ.
Թուրքիա՝ 582,527 այցելություն, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 122,2%-ով;
Ռուսաստան – 577632 այցելություն, +133,7%
Հայաստան – 397,116 այցելություն, +102,8%
Իսրայել – 106,530 այցելություն, +26%
Ադրբեջան՝ 85777 այցելություն, +29,2%
Ուկրաինա՝ 67040 այցելություն, -5,4%
Ղազախստան – 57,771 այցելություն, +27,3%
Իրան – 50,932 այցելություն, +36,8%
Բելառուս – 44,570 այցելություն, +6,2%
Լեհաստան՝ 36103 այցելություն, +139,4%։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան