Պեսկովը հայտարարեց հացահատիկի գործարքի դադարեցման մասին
Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործել, հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում այսօր դադարել են գործել սևծովյան համաձայնագրերը: Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք սրտի, այս սևծովյան համաձայնագրի Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի կատարվել: Այդ պատճառով դրա գործողությունը դադարեցված է»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց որ կատարվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։
«Հացահատիկի գործարքը կանգ է առել, հենց որ պայմանվորվածությունների ռուսական հատվածը կատարվի, ռուսական կողմն անմիջապես կվերադառնա այդ գործարքի իրականացմանը»,-ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան 130% մաքսատուրք է սահմանել ցորենի, գարու և եգիպտացորենի ներկրման համար
- Ռուսաստանում ցորենի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 37%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան