Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այս կառույցները պետք է գործեն. Ակցիա ԿԽՄԿ-ի դիմաց
«Ինչպես Արցախում շարունակվում է համազգային շարժումը, այնպես էլ մենք պետք է Հայաստանում շարունակենք հավաքները միջազգային կառույցների և միջնորդ պետությունների ներկայացուցչությունների մոտ՝ պահանջելով մեզ ընդունել, գործել, լսել»,-Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Արցախի պետական համալսարանի դասախոս Լիանա Ավանեսյանը, որն արտասահմանում կրթություն ստանալու նպատակով դուրս էր եկել Արցախից և հիմա չի կարողանում վերադառնալ:
Նա հայտնեց, որ բոլոր միջնորդները և իրավասու միջազգային մարմինները պետք է գործեն, քանի որ Արցախում հումանիտար ճգնաժամը բարդացել է:
«Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այդ կառույցները պետք է գործեն իրենց լիազորությունների մեջ և, ինչու ոչ, դրանից դուրս , քանի որ իրավիճակն աղետալի է:
Քանի որ մեր բոլորի ընտանիքներն Արցախում են, այդ կառույցներին առաջարկել ենք մեր աջակցությունը՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում»,-ասաց Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ նամակը ներկայացրել են Կարմի խաչի միջազգային կոմիտեին և սպասում են ավելի գործուն քայլերի՝ չնայած գիտեն, որ կոմիտեի լիազորությունները շատ սահմանափակ է:
«Հասկանալով նրանց լիազորությունների շրջանակի սահմանափակությունը՝ փորձում ենք այդ կառույցներին մղել ավելի ակտիվ գործողությունների»,-ասաց Լիանա Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
- Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ չզբաղեցնել պետությունների ներսում շենքային տարածքները զուտ իրենց գոյությամբ․ Սոֆյա Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները