Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
Արցախի օպերատիվ շտաբի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Լաչինի միջանցքի բացման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց են։ Ավելի վաղ նրանք ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև էին բողոքի ակցիա անցկացնում։
Ակցիայի մասնակիցները ռուսերենով դիմեցին դեսպանատան աշխատակիցներին՝ հիշեցնելով, որ 120 հազար արցախցիները չեն կարողանում ազատ տեղաշարժվել, 30 հազար արցախցի երեխա թերսնված է, չի ստանում անհրաժեշտ բանջարեղենները և մրգերը:
Ելույթ ունեցողները դրական չգնահատեցին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որով Ռուսաստանը հայտարարում է, որ ՀՀ-ն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և պնդեցին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ իշխանությունների կարծիքի հետ և վերջիններս նման հայտարարություն անելիս քաղաքացիների դիրքորոշումը չեն հարցրել:
Ադրբեջանական ԽՍՀՄ-ից փախստականների համագումարի համակարգողը Մարիամ Ավագյանը հայտնեց, որ իր բաց նամակը Վլադիմիր պուտինին ուղարկել է 2022 թվականի դեկտեմբերի վերջին: ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալից ստացել է պատասխան, որ նամակը դիտարկվել է ՌԴ ԱԳՆ-ում:
«Պուտին, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք: Օղակ 2022՞: Բացեք կյաննքի ճանապարհը… Այն արցախցիների համար դարձել է կյանքի և մահվան հարց»,-իր դիմումից հատված կարդաց Մարիամ Ավագյանը՝ հայտնելով, որ արցախցիներն այդ պաստառներով կանգնած էին խաղաղապահների դեմ, իսկ այսօր ՌԴ դեսպանատան դիմաց են:
Հարակից հրապարակումներ`
- Ափսոսում եմ, որ իմ հորից լավ տղա չի ծնվել, այլ լավ աղջիկ է ծնվել. Գայա Արզումանյան
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները