Նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ուղղորդում են դեպի թշնամու դուռը, առավել թշնամի են Արցախին և արցախցուն. Արշավիր Ղարամյան
Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է.
«Հին և շատ խորիմաստ ասացվածքը կա:
«Սովը մարդուն տանում է թշնամու դուռը»:
Մեր թշնամիները սա լավ գիտեն, իսկ թե՞ ովքեր են մեր թշնամիները՝ մենք, կարծես թե լավ չգիտենք:
Բոլոր նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ցույց են տալիս և ուղղորդում են դեպի թշնամու դուռը, իրենց վրայից «գցելով» պատասխանատվությունը՝ առավել թշնամի են Արցախին և արցախցուն...»։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է.
««Եթե ներսում չկա թշնամի (դավաճան), արտաքին թշնամին չի կարող վնաս պատճառել»:
Աֆրիկական ասացվածք, որը համահունչ է վերջին տարիների հայկական իրականությանը...»։