Ինքնորոշման անօտարելի իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման. Արայիկ Հարությունյան
«Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսվա ընթացքում նույնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման և էլեկտրամատակարարման պարբերական խաթարումները, պարբերական ռազմական ագրեսիան և սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան և վերջին հաշվով հանգեցնելու էթնիկ զտման»,- այսօր ուղիղ կապով արված հայտարարության ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները և առանձնացրեց մի քանի սկզբունքային դրույթներ:
«Առաջին՝ մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում արժանապատիվ կյանքի և ինքնորոշման անօտարելի իրավունքի ճանաչման պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման և զիջման:
Ադրբեջանում տիրող հայ ժողովրդի հանդեպ էթնիկ ատելության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև»,-հայտնեց Հարությունյանը:
Նա հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող նստացույցին, որպես ծայրահեղ քայլ, բայց պետական համակարգը կշարունակի անխափան գործել:
Հայտարարության մանրամասները՝ կից տեսագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է գնահատել Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը
- ՄԻԵԴ վերահաստատել է իր կայացրած որոշումը՝ Ադրբեջանը պարտադիր պետք է բացի Լաչինի միջանցքը
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս
- Ռուբեն Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան