Արցախի դատախազությունը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան
ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ավարտվել է քրեական գործի նախաքննությունն ըստ մեղադրանքի Հ. Խ.-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը, որը անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանքներ՝ պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս): Այս մասին տեղեկացնում է Արցախի Դատախազությունից։
«Մեղադրական եզրակացությունը հաստատվել է քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից, և քրեական գործն ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա