Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Եզիազարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ Արցախի ամենամեծ սուպերմարկետից։
Սուպերմարկետի սառնարանները, դարակներն ամբողջությամբ դատարկ են։
Հիշեցնենք, որ արդեն 218 օր է թշնամի երկիր Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի, իսկ հունիսի 15-ից նշված ապրանքներից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես:
Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 409 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 45 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Արցախի ուսանողները չեն կարողանա Հայաստան գալ
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Հանուն ինչի՞ են կատարվում այդ զիջումները, եթե դրա հետևանքով Արցախի ժողովրդի ուսերին թողնված բեռն ամեն օր ծանրանում է. Պետնախարար
- Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, որոշում՝ առ ոչինչ է. Արցախի պետնախարար
- «Ստանում ենք միայն հաց ու կաթնամթերք, այն էլ շատ քիչ». Արցախի դատարկ խանութները
- Ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է. Թովմասյանը դիմել է բարեկամ երկրների ԱԺ ղեկավարներին
- Պետք է մարդասիրական օդային միջանցք բացել դեպի Արցախ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժում
- Արցախում հումանիտար աղետ է
- ԿԽՄԿ՝ ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերություններից է, Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցեք
- «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան