ԵՄ-ն չի թաքցնում, որ մտադիր չէ քայլեր ձեռնարկել Թուրքիայի անդամակցության ուղղությամբ
Եվրամիությունը չի թաքցնում, որ մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել Թուրքիայի անդամակցության գործընթացն առաջ մղելու համար, այժմ ամեն ինչ կախված է Անկարայի հետագա քայլերից: Երկուշաբթի գրել է Hürriyet թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։ Այս հայտարարությունից հետո նույն օրը ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգն ասել էր, որ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» թղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը վավերացնելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, և Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի այս հարցում։
«Չնայած Թուրքիան շարունակում է հայտարարել, որ ԵՄ անդամակցությունը ռազմավարական նպատակ է, սակայն այս գործընթացը երկար տարիներ կանգ է առել, և նույնիսկ բանակցությունները փաստացի դադարեցվել են: ԵՄ-ն ներկա պայմաններում մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել այս ոլորտում և չի թաքցնում դա. Թուրքիան կարող է Բրյուսելին մղել առաջընթացի։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին Անկարայի ուղերձները ակտիվացրել են Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների աշխուժացման շուրջ քննարկումները, որոնցում վաղուց էական փոփոխություններ չկան»,-հոդվածից մեջբերում է արել «ՌԻԱ նովոստի»-ն։