Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
«Ես սխալ եմ համարում այն մոտեցումը, որն ուզում են մեզ այսօր ներարկեն, ըստ որի՝ եթե Հայաստանի իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, բա ի՞նչ անի միջազգային հանրությունը»,-ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Արցախի օպերատիվ շտաբի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայաստամի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա հայտնեց, որ միջազգային հանրությունը փորձ ունի և հիշեցրեց, որ ժամանակին Կամբոջիայի ընտրված ղեկավարը կոտորել է իր ժողովրդին, այդ ժամանակ միջազգային հանրությունը չի ասել, թե ընտրված ղեկավարի հետ գործ չունի, այլ կատարվածը գնահատել է դեմոցիդ և դադարեցրել է այն:
«Մենք պահանջում ենք միջազգային հանրությանը քիչ հաստատող գլխով շարժում անի, որ եթե՞ Հայաստանը ճաաչել է, բա մենք ի՞նչ անենք: Բա միջազգային ամբողջ պարտականություններն ո՞ւր մնացին: Մենք եկել ենք այստեղ դա ասենք՝ ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը, և իր թիմը ճանաչի, այն կապ չպետք է ունենա միջազգային կառույցների առաքելության հետ: Մենք ասում ենք՝ իշխանությունը, որն այսօր զավթված է, այո նա ասում է դա, բա միջազգային իրավունքը, հարաբերությունները ուր մնացին:
Հենց որ գալիս է մի իշխանություն որն իր քմահաճույքով է գործում, վե՞րջ, միջազգային հանրությունը ձեռքերը լվանում մնո՞ւմ է կողքի»,-հայտարարեց Ալավերդյանը:
Նա հայտնեց, որ Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ:
«Համապատասխան կոնվենցիայի երկրորդ հոդվածի 3-րդ ենթակետն ասում է, որ մարդկային խմբի համար միտումնավոր այնպիսի պայմաների ստեղծումը, որոնք նրա այդտեղ ապրերլը դրաձնում է անհնարին այն ցեղասպանության»,-հայտարարեց Ալավերդյանը և դիմեց ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին՝ կատարելու իրենց առաքելությունը Արցաում հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ:
Նա հայտնեց որ իշխանությունների անօրինական և ոչ լեգիտիմ հայտարարությունները չեն կարող պատնեշ լինել ՄԱԿ-ի բազմաթիվ կոմիտեների, մարմինների, մեխանիզմների համար, որոոնք ՄԱԿ-ը պարտավորված է կատարել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան