Արտակարգ իրավիճակ՝ Ղրիմի կամրջի վրա
Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը՝ Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարարությանը հղումով։
«Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տուժել է նաև անչափահաս աղջիկ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով մի աղջիկ տուժել է է, իսկ նրա ծնողները մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների, ընտանիքը եղել է այս շրջանից։
Այս գիշեր Ղրիմի իշխանությունները հայտնել են Ղրիմի կամրջի 145-րդ հենակետի տարածքում «արտակարգ իրավիճակի» և կամրջի, ինչպես նաև լաստանավի անցման հատվածում երթևեկության դադարեցման մասին, միջադեպի մանրամասները դեռևս չեն հաղորդվել:
Տրանսպորտի նախարարությունը հերքել է կամրջի հենարանների վնասման մասին տեղեկությունը և ընդգծել, որ վնասվել է միայն ճանապարհի ծածկույթը։
Դեպքի վայրում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին