Արցախի Մարտունու շրջանում այրվել է չորացած խաղողի այգի
Հուլիսի 16-ին ժամը 13:23-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունու շրջանի Հացի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։ Հրդեհաշիջման աշխատանքներում փրկարարներին օգնել են Մարտունու շրջանի Հացի և Նորշեն համայնքների մի խումբ բնակիչներ։
Ժամը 14:25-ին հրդեհը մեկուսացվել է, լիամարվել` 15:00-ին։ Այրվել է մոտ 5 հա չոր խոտատարածք, թփեր և 0,5 հա չմշակված, չորացած խաղողի այգի։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. «Տարվա այս սեզոնին ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում