ՌԴ ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է գնահատել Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը
Ռուսաստանը միշտ հարգել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի չեղարկում Ղարաբաղում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:«ՌԻԱ Նովոստին» մեջբերում է արել ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հուլիսի 15-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ չի համապատասխանում դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրին։
«Հուլիսի 15-ի ՌԴ ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման արդյունքներով։
ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Մոսկվան «ամբողջովին հավատարիմ է «Դաշնակցային փոխգործակցության մասին» երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։
«Միևնույն ժամանակ, այն չի չեղարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու խնդիրը»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Բացի այդ, ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում Մոսկվայում, այդ թվում՝ համաձայնեցնելու խաղաղության պայմանագիրը, «հետագայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Մոսկվայում հանդիպման վր դրուս գալով, ։ ստորագրել նշված փաստաթուղթը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվածը, իհարկե, ճշմարտություն է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. ՌԴ ԱԳՆ
- ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին