Քաղաքական 22:31 17/07/2023 Հայաստան

ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները

ՀՀ կառավարությունը 2021 թվականից սկսած կես տարին մեկ հետաձգում է հարկադիր տեղահանված շուռնուխցի ընտանիքների համար կառուցվող 13 սեփական տների հանձնման ժամկետները։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը՝ տներով հանդերձ, 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիա կայքը։

«Հայաստանի իշխանությունները չորրորդ անգամ են հետաձգում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։

Կառավարությունը նոր տներ կառուցելու պարտավորություն էր ստանձնել 2021 թվականի հունվարի սկզբին, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը հանձնվեց Ադրբեջանին։ Տները պետք է պատրաստ լինեին 2021 թվականին։

Շինարարական աշխատանքների մեկնարկի մասին հայտարարեցին 2021 թվականի փետրվարի սկզբին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի և Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ներկայությամբ։

2021 թվականի փետրվարի 18-ին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել 13 տուն և դեպի տները տանող ճանապարհ, առայժմ առանց ասֆալտապատման։ Նույն նիստում հայտարարվեց շինարարության համար 470 մլն դրամ հատկացնելու մասին, Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 700 մլն դրամ (1,35 մլն դոլար):

Նույն թվականի նոյեմբերին Ղուլարյանը զեկուցեց, որ շինարարությունն ընթանում է ամբողջ թափով։ Սակայն շինարարության ավարտի ժամկետը չգիտես ինչու փոխվեց։ Այդ ժամանակ իշխանություններն օգտագործեցին հետևյալ ձևակերպումը. «Պայմանագրում նշված ժամկետների համաձայն` այսինքն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի»:

Արդեն 2022 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը որոշեց լրացուցիչ 395 միլիոն 706 հազար դրամ (շուրջ 880 հազար դոլար) հատկացնել Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերում տների կառուցման համար։ Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, այս անգամ նշվում էր, որ տները նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

2022 թվականի օգոստոսին քաղաքաշինության պետական կոմիտեից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ավարտին է մոտենում 8 տան շինարարությունը, ևս 5-ի շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատանքների ավարտի ժամկետները մոտավորապես նույնն էին նշում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակ։ Մեր հարցին, թե ինչու շինարարությունը ժամանակին չի ավարտվել, չպատասխանեցին։

Այնուհետև քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելեց Շուռնուխի նոր թաղամասի կառուցման վայր: Այցին հաջորդեց հանձնարարականը՝ «լրացուցիչ աշխատուժ ներգրավել, ձեռնարկել բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու և որակ ապահովելու համար»:

Բայց 2022 թվականի դեկտեմբերի վերջին, երբ այցելեցինք գյուղ, պարզվեց, որ հանձնարարականն առանձնապես չի օգնել՝ տները պատրաստ չէին։

Մեր նոր հարցմանը կոմիտեից պատասխանեցին, որ ժամկետների մեջ չեն տեղավորվել` «պայմանավորված 2022 թվականին տեղի ունեցած սահմանային միջադեպերով, ցեմենտի դեֆիցիտի պատճառով բետոնացման աշխատանքների ժամանակին իրականացման անհնարինությամբ, ինչպես նաև ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած` առանց այդ էլ բարդ լոգիստիկ խնդիրներով» (Խոտ–Որոտան)։ Ինչ վերաբերում է ժամկետներին, այս անգամ խոստացան մնացած աշխատանքներն ավարտել 2023 թվականի առաջին կեսին։

2021 թվականի մարտին կառավարությունը հերթական անգամ երկարացրեց Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչների փոխհատուցման (ամսական 68 հազար դրամ) ժամկետը, իսկ որպես թաղամասի հանձնման վերջնաժամկետ նշեց 2023 թվականի հունիսի 30-ը։

Այն ժամանակ Արմեն Ղուլարյանն իր հերթին լրագրողներին ասել էր, որ գյուղում տների կառուցումը հետաձգվել է շինանյութերի հետ կապված խնդիրների պատճառով: Նա ընդգծել էր, որ նաև ճանապարհների հետ կապված խնդիրներ են առաջացել։

«Շուռնուխում շինարարությունը շարունակվում է, առաջին կիսամյակի վերջում կավարտենք»,-ասել էր Ղուլարյանը:

Չավարտեցին:

Նոր ժամկետները

2023 թվականի հունիսի 30-ին Sputnik Արմենիան հերթական հարցումն ուղարկեց ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու տները դեռ պատրաստ չեն, և երբ կկառուցվի թաղամասը։

«Բնակելի 13 տների կառուցման ավարտ է նախատեսվում 2023 թվականի օգոստոսի 15-ը (4), իսկ բարեկարգման աշխատանքներինը (ճանապարհների և մայթերի ասֆալտապատում)՝ 2023 թվականի սեպտեմբերը»,-ասված է պատասխանում:

Ինչ վերաբերում է ուշացման պատճառներին, ապա վարչությունում նշում են, որ դա պայմանավորված է «Խոտ-Որոտան ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած բարդ լոգիստիկ խնդիրներով (տեղի են ունեցել դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, իսկ նոր ժամկետները դրանից հետո էին նշանակվել՝ խմբ․)»»,- գրում է  Sputnik Արմենիան։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}