Հարգելի Արցախից դուրս ապրող հայրենակիցներ
«Ես» կրթական հիմնադրամի նախագահ Աշոտ Ավանեսյանը գրել է,
«Հարգելի Արցախից դուրս ապրող հայրենակիցներ՝ միգուցե ձեզանից շատերը ԱՀ նախագահի քայլը որակեն ծայրահեղ, չմտածված կամ սխալ, բայց մինչ դա անելը ու ֆբ փոստերում ու քոմենթներում կարծիք հայտնելը հարցերք ինքներդ ձեզ՝ իսկ դուք հենց այս պահին ի՞նչ եք անում մեր հայրենիքի այս անգին հատվածը փրկելու համար, ի՞նչ եք անում 120 000 մարդուն մի փոքր հույս տալու կամ այս իրավիճակից դուս բերելու համար։ Ա․ Հարությունյանը շատ հստակ նշեց, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է և մոտակա օրերի ընթացքում անդառնալի հետևանքներ են լինելու։
Չգիտեմ երբ այս ամենը ավարտված լինի ես որտեղ կլինեմ, կամ առհասարակ կլինե՞մ, թե՞ չէ, բայց երբ ամեն ինչ վերջանա․․․ դուք բացի ձեր խղճի առաջ մաքուր լինելուց պետք է նաև կարողանաք իմ աչքերին նայել, իսկ եթե հանկարծ այս անգամ իմ վերջին անգամը լինի առնավազն ամեն սեպտեմբերի 5֊ին ֆեյսբուքը ձեզ կհիշեցնի իմ մասին և ստիպված պիտի հիշեք այս գրառումս։
❗️❗️❗️Բոլոր ընկերներիցս պահանջում եմ և խնդրում, որ այս պահից սկսած թողնեք ձեր բոլոր առօրյա գործերը, հնարավոր և անհնար ամեն ինչ անեք ձեր հայրենակիցներին այս իրավիճակից դուս բերելու և ձեր հայրենիքի այս սուրբ կտորը փրկելու համար։
‼️❗️Բողոքեք, բոյկոտեք, գործադուլ արեք, կաթվածահար արեք ձեր երկրներում ու քաղաքներում այս ամենի հետ կապ ունեցող բոլոր գերատեսչությունների աշխատանքը, գոնե մեզ ցույց տվեք, որ ձեր համար մեկ չէ․․․
Գրառումս կարդալուց հետո սպասում եմ ձեր արձագանքներին և կոնկրետ գործողություններին։
Որպեսզի ՖԲ ալգորիթմը սա բոլորին ցույց տա՝ կիսվեք, մեկնաբանություն թողեք կամ արձագանքեք ցանկացած այլ ձևով․․․»:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանն էլ կիսվել է Աշոտ Ավանեսյանի գրառումով և մեկնաբանել.
«Անկախ Արցախի Հանրապետության նախագահի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ես կիսում եմ Աշոտի տեսակետը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պետք է քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար։
Արցախում ճգնաժամն օրհասական է և ամեն օր ավելի է սրվում։ 120.000 հայ գտնվում է պաշարման մեջ և զրկված է Մայր Հայաստանի հետ կապից»:
panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանն էլ գրել է . «Այնուամենայնիվ՝ մենք իրավիճակներ օգտագործել չգիտենք: Պետք է նույնիսկ արայիկի նստացույցից օգուտ քաղել, թե չէ՝ շատ ազնիվ ենք՝ ճիշտը ասում, քննադատում ենք, իսկ կողքից նայողը ուրախանում է»:
Հարակից հրապարակումներ`
- Ջուլֆալակյան. Ինչո՞վ է տարբերվում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ազգակործանից
- Ինքնորոշման անօտարելի իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին