Արցախցիների բողոքի միակ թիրախը պետք է լինի Հայաստանի իշխանությունը․ Իշխանյան
Հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՈՒ՞Մ Է ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔԸ
Հայտնի է, որ ցանկացած երկրում, ցույցեր, նստացույցեր, հացադուլներ և բողոքի այլ ձևեր , անհատները, կազմակերպությունները, հասարակությունը, ժողովուրդն անում են տվյալ պետության իշխանությունների դեմ, իրենց հստակ պահանջներով։Հարց է առաջանում, ու՞մ դեմ է և ումից ինչ է պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բողոք-նստացույցը։Այսինքն, արդեն իսկ դրանով, Արայիկ Հարությունյանը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը։
Հուսանք, որ բողոքն ուղղված չի , այսպես կոչված, միջազգային հանրությանը, որի հանրահայտ ներկայացուցիչներից մեկը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը ողջունեց Աղդամով հումանիտար ճանապարհը։
Հավանաբար, բողոքի հասցեատերը Ռուսաստանն է և այն Հայաստանի վարչապետ կոչեցյալի
հանձարարականն է, քանի որ ինքն է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, բայց մեղավորը՝ Ռուսաստանն է։ Եվ ի՞նչ․․․Եթե բողոքը ոչնչի չհասցնի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
Պարզ է, գնալ երկխոսության թշնամու հետ, մասնակից դառնալով Արցախի հայաթափմանը։
Արցախցիների բողոքի միակ թիրախը պետք է լինի Հայաստանի իշխանությունը, իր վարչապետ կոչեցյալ, դավաճանի գլխավորությամբ։ Այնպես որ, վարչապետ կոչեցյալի, աշխատակազմի ղեկավար , թյու՜, Արցախի նախագահ՝ Արայիկ Հարությունյանը, ոչ թե պետք է դիմեր նստացույց-բողոքի քայլի, այլ կոչ աներ ողջ հայությանը, ոտքի կանգնել և վռնդել Հայաստանի ազգադավ իշխանությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին