Ա. Սեդրակյան. Մեկօրյա հացադուլը «Կանայք Արցախի համար» ՄԱԿ֊ի դռների առաջ շարունակվում է
ԵՊՀ դասախոս, թարգմանիչ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը գրում է.
«Հարգարժան ընկերներ, շատ սիրելի կանայք, որովհետև նախ և առաջ ձեզ եմ դիմում։
Մեկօրյա հացադուլը «Կանայք Արցախի համար» ՄԱԿ֊ի դռների առաջ շարունակվում է։
Վստահ եմ, որ շարունսկականությունը անհրաժեշտ է։ Հիմա հիմնավորեմ՝
1 Այդպես Արևմուտքը և ընդհանրապես աշխարհը ակնհայտ համոզվում են, որ հայերը համամիտ չեն Արցախի հանձնման և էթնիկ զտման մտքի հետ։ Այդ թեզի վրա թաքուն և բացահայտ աշխատում են իշխանական խմբերը և տեսնում եք արդյունավետ։
2 Այդպես Արցախի հուսալքված ժողովուրդը հուսո ազդակ է ստանում, տեսնելով, որ թեկուզ մեկ օրով մարդիկ պատրաստ են կիսել իրենց վիճակը։
3 Դրանով (ապշելու բան է) դուք ձեր աչքով կտեսնեք,թե որքան սրտացավ ու ըմբռնող մարդիկ կան, որ ժողովուրդը անտարբեր չի, պարզապես անորոշության մեջ է։
Նաև խնդրում եմ պահպանել կանոններ։
1.Հասկանում եմ, որ շատ քաղաքականացված եք (ինձ հարցրեք, ես ամենաքաղաքականաղվածն եմ)բայց հացադուլը քաղաքական օրակարգ առաջ տանելու տեղ չի։ Սա հումանիտար աղետ է, քաղաքական օրակարգով ցույց են անում ԱԺ֊ի փակ, կողպված, զոդած դռների առաջ։
2.Հասկանում եմ, որ զբաղված եք, հոգնած եք, դեղ պիտի խմեք (հարցրեք ինձ իմ ստամոքսի մասին) բայց հիմա՝ այս պահին ՄԱԿ֊ի դռների մոտ նստած հեզ ու բարալիկ աղջիկները տանն են թողել 3 և 2 մանկահասակ երեխաներ ու նստել են ՄԱԿ֊ի մոտ։
Երկու֊երկու գնացեք ԵՄ, որևէ դեսպանատուն, հիշեք,որ հացադուլը հզոր գործիք է, անգամ 24- ժամյա։
Պատրաստ եմ աշխատել իբրև կապավոր և ֆոտոփաստաթղթավորող։
Ջուր բերող էլ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան