«Ժողովուրդ». Ինչպես է անցել ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված տոնական ֆուրշետի արարողությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված տոնական ֆուրշետի արարողությունից:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառմանը հրավիրված են եղել ՀՀ վճռաբեկ դատարանում երբևէ աշխատած բոլոր նախկին և ներկա դատավորները։ Միջոցառումը սկսվել է Վճռաբեկի նախագահ, իշխանությունների «սրտի դատավոր» Լիլիթ Թադևոսյանի ելույթով, որից ներկաները որևէ բան չեն հասկացել և կարծիք են հայտնել, որ նախագահը խոսեց «20 րոպե՝ ոչնչի մասին»։
Ավելի ուշ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է հումորներ անել մտերիմ երեկոն ամբողջացնելու համար, սակայն այդ հումորները ևս ներկա դատավորներից շատերի ամար անընկալելի են եղել։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ նախկիններից միջոցառմանը մասնակցել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, սակայն ուշագրավ է, որ միջոցառմանը չի մասնակցել Վճռաբեկի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Չի մասնակցել նաև նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը։
Ի տարբերություն Խունդկարյանի, որը Երևանում է, Մանուկյանը երկրում չէ, թեև հայտնի չէ՝ լինելու դեպքում կմասնակցեր, թե ոչ։ Իսկ ներկա դատավորները ներկայացուցչական կազմով բոլորը մասնակցել են միջոցառմանը։ Ավելին՝ ներկաներից լայն ժպիտով, առանձնակի հիացմունքով և հարգանքով մասնակցել են այնպիսի դատավորներ, որոնք սկզբունքորեն հաշտ չեն իշխանությունների արած քայլերի, դատական համակարգի նկատմամբ ճնշումների հետ։ Միջոցառմանը մասնակից մեր աղբյուրին զարմացրել էր նաև որոշ «սկզբունքային» դատավորների ջերմ, ակտիվ ձեռքսեղմումները, ողջագուրումները իշխանության ներկայացուցիչների հետ։
Հետաքրքիր է՝ իսկ շնորհավորանքների, ձեռքսեղմումների արանքում գոնե մի երկու բառ հնչեցրել են արդյոք իրենց մտահոգությունների մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Այս իշխանության բոլոր նախաձեռնություններն են փուչիկ, խոստումները` թղթի վրա մնացող, ծրագրերը` անկատար
- «Ժողովուրդ». Շուտով հրամանատարներ կկալանավորվեն
- «Հրապարակ». Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
- «Ժողովուրդ». Ինչն է եղել Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Սիմիդյանի միջև տհաճ խոսակցության առիթը
- «Հրապարակ». ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին