Իրաքյան Քրդստանի նախագահը հուլիսի 18-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու
Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հուլիսի 18-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է նրա գրասենյակը։
«Իրաքյան Քրդստանի նախագահը պաշտոնական այցով երեքշաբթի օրը՝ հուլիսի 18-ին կմեկնի Ադրբեջան և Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևին»,-հաղորդում է Rudaw հեռուստաալիքը։
Ըստ գրասենյակի՝ Բարզանին մտադիր է Ալիևի հետ քննարկել Իրաքի և ինքնավար մարզի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդումը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի գլխավոր շտաբի պետը սպառնում է Իրաքին վերսկսել վերջինիս տարածքի գնդակոծությունը
- Իրանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող անջատողականների բազաներին
- Թուրքական անօդաչու թռչող սարքերից հարված է հասցվել Իրաքի հյուսիսային շրջաններից մեկին
- Թուրքիան մինչև հուլիսի 3-ը փակում է օդային հաղորդակցությունը Իրաքի Սուլեյմանիա քաղաքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է