«Հրապարակ». Հանրային աղմուկը մեծ էր, և Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև մյուս ձերբակալվածները` որդին և եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:
Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, և ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, և նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը:
Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, և Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչպես է անցել ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առիթով կազմակերպված տոնական ֆուրշետի արարողությունը
- «Հրապարակ». Այս իշխանության բոլոր նախաձեռնություններն են փուչիկ, խոստումները` թղթի վրա մնացող, ծրագրերը` անկատար
- «Ժողովուրդ». Շուտով հրամանատարներ կկալանավորվեն
- «Հրապարակ». Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
- «Ժողովուրդ». Ինչն է եղել Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Սիմիդյանի միջև տհաճ խոսակցության առիթը
- «Հրապարակ». ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան