«Հրապարակ». Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել: Ազգային ժողովը 1 մլն 136 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պետք է այդ գումարով նորոգի ԱԺ վարչական շենքի և ավտոտնտեսության ջրհորդանները:
«Սահակյանշին» ՍՊԸ-ն այն ընկերությունն է, որը Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից հատվածում շինարարություն էր սկսել, ահռելի փոս փորել, ինչի հետևանքով խճուղու երթևեկելի մի հատվածը փլուզվել էր։ Հետագայում, երբ վերանորոգվեց այդ հատվածը, վերանորոգվեց ճանապարհի հաշվին, և մի ողջ երթևեկելի գոտի պակասեց ճանապարհի այդ հատվածում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։