Իրավունք 17:14 18/07/2023 Հայաստան

Բացահայտվել են ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեոից հայտնում են. «Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հ.-ն, 2018 թվականին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Ջ.-ի հետ՝ զորամասին հատկացվող գազի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում՝ դրանով նպատակ հետապնդելով խաբեությամբ հափշտակել զորամասի համար նախատեսված գազի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները։

Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտն ընկած ժամանակահատվածում, Մ. Հ.-ի հրահանգով ու գիտությամբ, զորամասի գազի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որից հետո ՊՆ պաշտոնատար անձը Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա ՀՀ ՊՆ-ն փաստացի չծախսված գազի համար հավելյալ վճարել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 12 մլն ՀՀ դրամ գումար, որը Մ. Հ-ն Ա. Ջ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է։ Հետագայում, Մ. Հ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Ա. Ջ.-ն հափշտակված գումարից Մ. Հ.-ին է փոխանցել 2 մլն ՀՀ դրամ։

Բացի այդ, պարզվել է, որ Մ. Հ.-ն նույն եղանակով հափշտակել է նաև զորամասի համար նախատեսված հոսանքի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները: Մասնավորապես՝ զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ս. Հ.-ի հետ՝ զորամասին հատկացվող էլեկտրաէներգիայի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում: Դրանից հետո Մ. Հ.-ն Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է էլեկտրաէներգիայի հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա պետությունը փաստացի չծախսված էլեկտրաէներգիայի համար հավելյալ վճարել է ավելի քան 11 մլն ՀՀ դրամ։

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետի պաշտոնից ազատված Ս. Փ.-ի՝ վերը նկարագրված ապօրինի գործողությունների կատարումը 2019 թվականի հունիսից հանձնարարել է նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Ն.Վ.-ին, ում կողմից 2019-2022 թթ. ընկած ժամանակահատվածում ամեն ամիս զորամասի հոսանքի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որի համար հավելյալ վճարվել է 8 մլն-ից ավել ՀՀ դրամ գումար:

Արդյունքում Մ. Հ.-ն 2018 2020թթ․ ընկած ժամանակահատվածում, նախ Ս.Փ.-ի ապա՝ Ն. Վ.-ի օժանդակությամբ «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցչից ստացել և հափշտակել է ընդհանուր՝ ավելի քան 4 մլն ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Հ.-ն իր հրամանատարության ներքո գտնվող նշված զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ Հ. Հ.-ի կնոջը նույն զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակելու համար համար Ս. Փ.-ի միջոցով Հ. Հ.-ից որպես կաշառք պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Ս. Փ.-ի կողմից ավելի քան 8 մլն ՀՀ դրամի՝ յուրացման եղանակով հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Փ.-ն, զբաղեցնելով վերը նշված, իսկ այնուհետև՝ մեկ այլ զորամասի ֆինանսական ծառայության պետի պաշտոնը, 2019-2020 թթ. ընթացքում հիշյալ զորամասերի գանձապետական հաշիվներից առանց որևէ հիմնավորման, առանց զորամասերի հրամանատարների թույլտվության, օգտագործելով վերջիններիս նույնականացման քարտերը և դրանցով տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելով, իր անհատական բանկային հաշվին պարբերաբար կատարել է ընդհանուր ավելի քան 8 մլն դրամի ապօրինի բանկային փոխանցումներ և հափշտակել դրանք՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Մ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178 րդ հոդվածի 3 րդ մասի 1 ին կետով (2 դրվագ), 314 րդ հոդվածի 1 ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 435 րդ հոդվածի 1 ին մասով, Ս. Փ-ին՝ ՀՀ նախկին  քրեական օրենսգրքի 38 178 րդ հոդվածի 3 րդ մասի 1 ին կետով (2 դրվագ), 314 րդ հոդվածի 1 ին մասով (2 դրվագ), 313 րդ հոդվածի 1 ին մասով, 179 րդ հոդվածի 3 րդ մասի 1 ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 256 րդ հոդվածի 2 րդ մասի 2 րդ և 3 րդ կետերով, 445 րդ հոդվածի 1 ին մասով (2 դրվագ), Ս. Հ.-ին և Ա. Ջ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178 րդ հոդվածի 3 րդ մասի 1 ին կետով, իսկ Ն. Վ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38 178 րդ հոդվածի 3 րդ մասի 1 ին կետով:

Պետությանը պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած վնասի հատուցումն ապահովելու նպատակով արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}