Սերբիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրում է Կոսովոյին զինելու մեջ
Թուրքիայի իշխանությունները անընդունելիորեն ակտիվորեն զինում են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Սերբիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար (համապատասխանում է փոխնախարարի պաշտոնին) Նեմանյա Ստարովիչը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հունիսին ասել էր, որ Սերբիայի իշխանությունները հրաժարվել են գնել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Թուրքիայից այն բանից հետո, երբ թուրքերը անօդաչու սարքեր են մատակարարել Պրիշտինայում գտնվող Կոսովոյի անվտանգության ուժերին (KSF):
«Խոսքը ոչ միայն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի, այլև շատ լուրջ համալիր OMTAS հակատանկային համակարգերի, ականանետերի, նռնականետերի մասին է: Սա մեծացնում է ռիսկերն ու սպառնալիքները, առաջին հերթին Կոսովոյում և Մետոխիայում բնակվող սերբ բնակչության, նաև Սերբիայի հանրապետության համար ընդհանրապես»,-ասել է ՊՆ պետքարտուղարը Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության եթերում։ Նրա խոսքով, խուճապի պատճառներ չկան, սակայն դա միջազգային իրավունքի խախտում է, ինչին «Բելգրադն ունի համարժեք պատասխաններ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականները պատրաստվում են Կոսովոյի մրցումներին
- Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ ջոկատայինների գումարտակ կուղարկի Կոսովո
- Սերբիան հայտարարել է, որ անգործ չի մնա Կոսովոյում և Մետոհիայում սերբերի սպանության դեպքում
- Կոսովոյի հյուսիսում անկարգությունների ժամանակ վիրավորվել են ոստիկաններ, վնասվել են մեքենաներ
- Թուրքական Bayraktar անօդաչուները հասել են Կոսովո
- ԵՄ-ն ողջունում է Կոսվոյի հարցով Հաագայի դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան