Վորոնեժի մարզում գնդակահարել են «Վագներ»-ի մարտիկներին
Վորոնեժի շրջանում գնդակահարվել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) մարտիկները՝ հունիսի 24-ի զինված ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Պորտալի տվյալներով՝ քննիչներին հաջողվել է բացահայտել երկու տղամարդու վրա կրակելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Հուլիսի 17-ին իրավապահները բերման են ենթարկել 25-ամյա ղրղզստանցի Յարոսլավ Շեխովցովին։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ ինքը նույնպես «Վագներ» ի մարտիկ է եղել և խոստովանել է, որ տղամարդիկ սպանվել են հունիսի 24-ին՝ ապստամբությանը մասնակցելուց հրաժարվելու համար։
Մոտ ժամանակներս Շեխովցովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու։ Մահացածների ինքնությունը դեռ պարզված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինն ապստամբությունից հետո հանդիպել է Պրիգոժինի և «Վագներ» խմբավորման հրամանատարների հետ
- ՆԱՏՕ-ն հետևում է «Վագներ»-ի և Պրիգոժնիի տեղաշարժին
- Պրիգոժինին հայտնել են, որ դադարեցվում է Ուկրաինայի ռազմական գործողություններին «Վագներ»-ի մասնակցությունը
- Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց
- Պրիգոժինն ասել է, որ Պեսկովի որդին՝ Նիկոլայը, հրետանավոր է ծառայել «Վագներ» ՄՌԿ-ում