Լաչինի փակված անցակետը չի թողնում, որ արցախցի երեխաների ձայնը լսի մեծ աշխարհը. Հադրութցի Արմանի կոչը
Ֆրանսիայի դեսպանատան մոտ մեկնարկել է «ՄԵՆՔ ԱՐՑԱԽՆ ԵՆՔ» խորագրով բողոքի ակցիան։
«Ֆրանսիայի դեսպանտան առջև բռունցքվել ենք քեզ թիկունք լինելու համար՝ Արցախ։ Այսօր մենք հավաքվել ենք յոթ ամսից ավելի շրջափակված Արցախում ամեն օր պայքող մեր հայրենակիցների ձյանը բարձրաձայնելու համար, ներկայացնելու, թե ինչ ճգնաժամի մեջ է ապրում Արցախը։
Մենք այսօր հավաքվել ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ Ֆրանսիայից պահանջելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը»,- հայտարարվեց Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։
Դեսպանատան դիմաց հավաքված տեղահանած արցախցի երեխաները երգեցին Արցախի Հանրապետության օրհներգը։
«Արցախում այս երեխաների հասակակիցները կրում են մեծագույն զրկանքներ, կիսաքաղցած, առանց գազի, հոսանքի, ջրի, գազի, տրանսպորտի պայմաններում գոյատևում են հազարավոր արցախցի փոքրիկներ»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Հադրութցի Արմանը կոչով դիմեց միջազգային հանրությանը՝ հույս ունենալով, որ կլսեն իրեն. «Այսօր իմ ծննդավայր Արցախում խախտված են իմ հասակակիցների իրավունքները, նրանք զրկված են ապահով կյանքի, առողջ զարգանալու հնարավորությունից։ Շատերը բաժանված են իրենց հարազատներից։ Իմ հասակակիցների ձայնը գալիս է շատ հեռվից, Լաչինի անցակետը չի թողնում որ նրանց ձայնը լսի մեծ աշխարհը։ Բացեք կյանքի ճանապարհը, վերադարձեք Արցախի երեխաների իրավունքները»։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք Արցախն ենք». բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի և ԱՄն դեսպանատների մոտ
- Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այս կառույցները պետք է գործեն. Ակցիա ԿԽՄԿ-ի դիմաց
- Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
- Ում են պետք պլակատային կարգախոսները, երբ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները