Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածում, այս պահին, ակցիա են իրականացնում։ Այդ մասին «Հրապարակին» տեղեկացրել է շարժման հիմնադիր անդամներից Արշակ Աբրահամյանը։
«Տեղը պատահական չէ ընտրված, թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան՝ սոցիալ-տնտեսական ինտեգրում չպետք է թույլ տանք։ Հաջորդ քայլը կլինի առևտուր անելը, իսկ վերջնարդյունքը կլինի Արցախի վերջնական կլանումը Ադրբեջանի կողմից»,- ասաց Աբրահամյանը։
Ճանապարհը արցախցիները փակել են բետոնե բլոկներով։
Արշակ Աբրահամյան գրել է. «Մենք արդեն Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին ենք։ Ադրբեջանը իր ուզածին չի հասնելու…»։
Ավելի ուշ հավելել է. «Բողոքի ակցիա Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին և բետոնե արգելապատնեշների տեղադրում»։
Հիշեցնենք, որ արդեն յոթ ամիս է թշնամի Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Ստեփանակերտից արձագանքում են Բայրամովին. Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ
- Բայրամովը առաջարկել է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին